
Զելենսկին բարձրաձայնել է խաղաղության առաջխաղացման առաջնահերթությունների մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բարձրաձայնել է Ուկրաինայում խաղաղության առաջխաղացման առաջնահերթությունների մասին: Այս մասին նա գրել է տելեգրամում:
«Այսօր բազմաթիվ զանգերի և շփումների օր է՝ խաղաղության ճանապարհին իրական առաջընթացի և ցանկացած պարագայում Ուկրաինայի անկախության ապահովման համար։
Նախատեսված են իմ մի քանի խոսակցությունները, արդեն գրաֆիկում՝ Գերմանիայի կանցլեր Մերցի հետ զրույցը։ Կապի մեջ կլինենք Ֆրանսիայի և Իտալիայի գործընկերների հետ։ Տեղի կունենա նաև Ազգային անվտանգության հարցերով խորհրդականների մակարդակով հաղորդակցություն. հանձնարարել եմ այսօր անցկացնել այդ հատուկ ձևաչափը», - նշել է նախագահը:
Զելենսկին պատմել է, որ Դոնալդ Թրամփի և եվրոպական առաջնորդների հետ զրույցից հետո երեկ առանձին զրուցել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեի և Ֆինլանդիայի առաջնորդ Ստուբի հետ: