Կալանավորված Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը վերադարձել է աշխատանքի

Մեկ տարի առաջ կալանավորված Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը վերադարձել է աշխատանքի։ Factor.am-ի այս տեղեկությունը հաստատել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։


Ազատյանի պաշտպան Արթուր Պիվազյանը հայտնել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն, գրավ և բացակայելու արգելք խափանման միջոցները։


Մինչ այս խափանման միջոցների կիրառումն Ազատյանն ավելի քան 20 օր տնային կալանքի տակ է եղել։ Արամ Ազատյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու համար։


«Ապացույցները թյուրիմացություն են, բնականաբար, Ազատյանը չի ընդունում մեղադրանքը»,- ասել է փաստաբանը։


Պիվազյանի խոսքով դիմել են Եվրադատարան, դիմումը մուտք է եղել, այլ տեղեկություն չունեն։



Քաղաքականություն

Պատահարներ