Ուկրաինան նախազգուշացրել է Ռուսաստանին․ հաջորդ հարձակումը կազդի Եվրոպայի վրա
Ուկրաինան հաստատել է Ռուսաստանի կողմից երկրի գազային ենթակառուցվածքների վրա գիշերը կատարված հարձակումը։ Այս մասին տեղեկատվությունը տարածել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը։
Հիշեցնենք՝ ուկրաինական լրատվամիջոցները նշում են, որ Ռուսաստանը դիտավորյալ հարձակվել է Օդեսայի մարզում գտնվող Ուկրաինայի գազափոխադրման համակարգի օպերատորի կայանի վրա։ Հատկապես ընդգծվում է, որ այս կայանը Հունաստանի հեղուկ գազի տերմինալները ուկրաինական գազի պահեստարանների հետ կապող երթուղու մի մասն է Տրանսբալկանյան գազատարի միջոցով, որը, ի թիվս այլ բաների, մատակարարում է հեղուկ գազ ԱՄՆ-ից և ադրբեջանական գազ։
Ըստ տեղեկությունների՝ հարձակումն իրականացվել է անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Պատճառված վնասի չափը գնահատելու համար դեպքի վայր են բերվել մասնագետներ։
Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը զգուշացրել է, որ եթե Ռուսաստանը շարունակի հարձակվել էներգետիկ օբյեկտների վրա, Եվրոպայի էներգետիկ ենթակառուցվածքները կարող են վտանգի տակ հայտնվել։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Հայաստանը գիտի՝ «Խաղաղության համաձայնագիր»-ը վերջնական ստորագրելու պայմանները
Մեր բոլոր պայմանները լիովին տրամաբանական են, ողջամիտ և օրինական: Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Նույնիսկ բա...
Ադրբեջանը մեղադրում է Իրանին՝ «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված իրական նպատակները թաքցնելու համար
Տարածաշրջանի տեղեկատվական տարածքը խառնվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Վաշինգ...
Իրանի ԱԳՆ–ն՝ խաղաղության համաձայնագրի և արտաքին միջամտության վերաբերյալ իր մտահոգությունների մասին
Իրանի Արտաքին գործերի նախարարությունն ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության համաձայնագիրը և մտահոգություն հայտնում...