Հորդանանը մեղադրել է Իսրայելին անգործության մեջ

Հորդանանի իշխանությունները Իսրայելին մեղադրել են չորեքշաբթի Գազայի հատվածի բնակիչների համար մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների շարասյան վրա հարձակման ժամանակ չմիջամտելու մեջ: Այս մասին Reuters պարբերականին հայտնել է Հորդանանի կառավարության ներկայացուցիչ Մուհամեդ Ալ Մոմանին:


Իսրայելցի վերաբնակիչները հարձակվել են անկլավ ուղևորվող մարդասիրական օգնության 30 բեռնատարներից բաղկացած շարասյան վրա, ինչի հետևանքով օգնությունը ժամանակին չի հասցվել:


«Դա պահանջում է Իսրայելի լուրջ միջամտություն և ոչ մի ներողամտություն նրանց նկատմամբ, ովքեր խոչընդոտներ են ստեղծում այդ ավտոշարասյունների համար»,- ասել է գործակալության զրուցակիցը:


Նրա խոսքով՝ իսրայելական ուժերը խնդիրներ են ստեղծում անկլավ մարդասիրական բեռով մեքենաների անցման համար։ Այսպես, օգոստոսի 3-ին մի քանի բեռնատարներ ստիպված են եղել վերադառնալ Իսրայելի կողմից խոչընդոտների պատճառով։

Քաղաքականություն

Պատահարներ