Մելիքբեկյանը՝ Մելիքյանի՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման մասին
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ-ի մամուլի ծառայության հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Եղիշե Մելիքյանի նշանակմանը.
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է փոխել Հայաստանի ազգային հավաքականի զարգացման ուղղությունը: Մենք շնորհակալ ենք Ջոն վան’ տ Սխիպին իր կատարած աշխատանքի համար: Այժմ հավաքականի ղեկը վստահում ենք հայաստանցի մասնագետի, ով շատ լավ է ճանաչում հայկական ֆուտբոլը ներսից, քանի որ անցել է երկար ճանապարհ՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստից մինչև վերջին տարիներին հայկական ակումբային ֆուտբոլում կրկնակի չեմպիոնություն նվաճած մարզիչ:
Լիահույս ենք, որ ՀՖՖ աշխատակազմի և Եղիշե Մելիքյանի համագործակցության և ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ Հայաստանի ազգային հավաքականը կկարողանա հասնել լավ արդյունքների: Կարծում եմ, որ համախմբման և միասնականության շնորհիվ մենք կկարողանանք քայլ առաջ կատարել»:
Նմանատիպ հոդվածներ
Փորձեցի աշխատել մեր նորանշանակ մարզչի հետ, չստացվեց. Հարոյանը լքում է ազգային հավաքականը
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան Հայաստանի ազգային հավաքականում: Այս մասին հ...
«Չելսին» հաղթել է ՊՍԺ-ին. Թրամփը անձամբ մրցանակ է հանձնել հաղթող թիմին
ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում Լոնդոնի «Չելսին» հաղթանակ է տարել ՊՍԺ-ի նկատմամբ` 3:0 հաշվ։Նչանց...
Հայաստանի ազգային հավաքականը նոր մարզիչ ունի
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’ տ Սխիպը որոշում են կայացրել փոխադար...
Ջոն վան’ տ Սխիպը` իրեն Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից ազատելու մասին
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ջոն վան’ տ Սխիպը ՀՖՖ-ի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է հավա...