Գևորգ Պապոյանի հայտարարած թվերը չեն համընկնում պաշտոնական տվյալների հետ․ «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարի հայտարարած թվերը չեն համընկնում էկոնոմիկայի նախարարության պաշտոնական տվյալների հետ։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վերջերս հայտարարեց, որ Ջենիֆեր Լոպեսի համերգի կապակցությամբ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները միջինում ծախսել են 888 դոլար։ Այս գնահատականը հանրային մեծ հետաքրքրություն ու քննարկում առաջացրեց։ Այդ թիվը, մեղմ ասած, խիստ չափազանցված է։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ըստ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հետազոտության՝ միջին վճարունակությամբ զբոսաշրջիկը Հայաստանում մեկ օրվա ընթացքում ծախսում է ընդամենը 51 դոլար։ Եթե հաշվենք, որ Ջենիֆեր Լոպեսի համերգի համար ժամանած զբոսաշրջիկները մնացել են, օրինակ, 3 օր, ապա նրանց ընդհանուր ծախսը պետք է կազմի մոտ 150 դոլար, ինչը մի քանի անգամ պակաս է նախարարի նշած 888 դոլարից։
Ավելին, նախարարության տվյալներով՝ Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից ժամանած զբոսաշրջիկների օրական ծախսերը հատկապես ցածր են՝ ընդամենը 35-ից 47 դոլար։ Հաշվի առնելով, որ Հայաստանի զբոսաշրջային հիմնական հոսքը գալիս է հենց այս երկրներից, դժվար է պատկերացնել, որ համերգի ժամանակաշրջանում հանկարծակի հայտնվել են բացառապես բարձր վճարունակ զբոսաշրջիկներ, որոնք իրենց ծախսերով գերազանցել են նույնիսկ եվրոպացի տուրիստներին։
Այսպիսով՝ նախարար Պապոյանի հրապարակած տվյալները, ինչպես միշտ, չափազանցված են և խիստ մոտավոր:
Նմանատիպ հոդվածներ
Երկկողմ հանդիպում Թրամփի և եռակողմ հանդիպում՝ Ալիևի հետ. Նիկոլ Փաշինյանը կայցելի ԱՄՆ
Օգոստոսի 7-8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասի...
Այսօր պատմական օր է լինելու Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և աշխարհի համար․ Թրամփ
Այսօր նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ պաշտոնական խաղաղության ստորագրման արարողության համար:&...
Հայտնի է Փաշինյան-Թրամփ հանդիպման ժամը
Այսօր՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ ն...
Ավարտվել է Թրամփ-Փաշինյան հանդիպումը․ ստորագրվել են փաստաթղթեր
Վաշինգտոնում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հանդիպումը։ Հանդիպումը տևեց 20 րոպե: Ի թիվս...