Ուղեվարձը չվճարելու դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված տուգանքներ. մանրամասներ
Այսօր Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շրջայց են իրականացրել հանրային տրանսպորտում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Այսուհետ հանրային տրանսպորտում հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից կազմակերպվող հսկողական աշխատանքները կրելու են ամենօրյա բնույթ։ Ուղեվարձը չվճարելու դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված տուգանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել էր, որ արդեն երկրորդ օրն է՝ հսկիչները ստուգում են իրականացնում տրանսպորոտում։ Այն քաղաքացիները, ովքեր անպատասխանատու վարքագիծ էին դրսևորում, այլևս ստիպված են լինելու պատասխանատու վարքագիծ դրևորել:
Նմանատիպ հոդվածներ
Ջենիֆեր Լոպեսը կադրեր է հրապարակել երևանյան իր համերգից
Ջենիֆեր Լոպեսը կադրեր է հրապարակել երևանյան իր համերգից: Հիշեցնենք` Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ...
Ջենիֆեր Լոպեսն անդրադարձել է իր երևանյան համերգին
Աշխարհահռչակ պոպ աստղ Ջենիֆեր Լոպեսը «Ինստագրամ»-ի իր էջում անդրադարձել է օգոստոսի 3-ին Երևանում կայանալիք իր համերգին։«...
Մի շարք համայնքներում ջուր չկա. «Վեոլիա ջրի» պարզաբանումը
Ամռան այս անոմալ շոգին Երևանում և տարբեր մարզերում ջրամատակարարման հաճախակի անջատումներ են գրանցվում։ Այս մասին Aurorane...
Հսկիչները կշրջեն՝ «զինված» սարքավորումներով․ Սուրեն Գրիգորյան
Արդեն երկրորդ օրն է՝ հսկիչները ստուգում են իրականացնում տրանսպորոտում։ Այն քաղաքացիները, ովքեր անպատասխանատու վարքագիծ է...