Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն փոխըմբռնման հուշագիր
Սպասվում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը Վաշինգտոնում կստորագրեն փոխըմբռնման հուշագիր՝ պարտավորվելով ձգտել խաղաղության. հայտնում է Middle East Eye-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ստորագրման արարողության ժամանակ կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Սպասվում է, որ երկու առաջնորդները կստորագրեն «Մտադրությունների մասին հուշագիր», ոչ թե խաղաղության համաձայնագրի նախագիծ, ինչը Թրամփին կապահովի դիվանագիտական նվաճում, որին նա ձգտում էր տարածաշրջանում անցյալ ամիս»,- նշվում է հոդվածում։
Հատկանշական է, որ ըստ Middle East Eye-ի՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը երկուշաբթի օրը զանգահարել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանին, որպեսզի նրան տեղեկացնի գագաթնաժողովի մասին: Նշենք, որ Թուրքիայի ԱԳՆ աղբյուրները հայտնել էին, որ Ֆիդանը Բայրամովի հետ քննարկել է երկկողմ և տարածաշրջանային հարցեր:
«Գլխավոր խոչընդոտներից մեկը մնում է «Զանգեզուրի միջանցքը», որը Հայաստանի տարածքով կմիացներ Ադրբեջանն իր էքսկլավ Նախիջևանի հետ։ Հայաստանը մերժում է «Զանգեզուրի միջանցք» եզրույթը՝ պնդելով, որ այն իր մեջ կրում է իռեդենտիստական հետևանքներ իր ինքնիշխան տարածքի՝ Սյունիքի համար»,- գրում է պարբերականը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Հայաստանը գիտի՝ «Խաղաղության համաձայնագիր»-ը վերջնական ստորագրելու պայմանները
Մեր բոլոր պայմանները լիովին տրամաբանական են, ողջամիտ և օրինական: Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Նույնիսկ բա...
Ադրբեջանը մեղադրում է Իրանին՝ «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված իրական նպատակները թաքցնելու համար
Տարածաշրջանի տեղեկատվական տարածքը խառնվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Վաշինգ...
Իրանի ԱԳՆ–ն՝ խաղաղության համաձայնագրի և արտաքին միջամտության վերաբերյալ իր մտահոգությունների մասին
Իրանի Արտաքին գործերի նախարարությունն ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության համաձայնագիրը և մտահոգություն հայտնում...