Թրամփն ունի բոլոր գործիքները՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար
Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ և ներքին անվտանգության խորհրդական Սթիվեն Միլլերը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ունի բոլոր անհրաժեշտ գործիքները՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար։
Նրա խոսքով՝ սա վերաբերում է դիվանագիտական, ֆինանսական և այլ գործիքներին։ «Դոնալդ Թրամփի համար սեղանին դրված են բոլոր գործիքները՝ հակամարտությունը դիվանագիտական, ֆինանսական և այլ եղանակներով լուծելու համար», - ասել է նա Fox News-ի եթերում։
Հիշեցնենք՝ Հուլիսի 29-ին պարոն Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանին տալիս է 10 օր՝ Ուկրաինայում հակամարտության վերաբերյալ համաձայնության հասնելու համար։ Նա ընդգծել է, որ, իր կարծիքով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետաքրքրված է հակամարտության շարունակմամբ։ Սկզբնական ժամկետը 50 օր էր։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը մարդասիրական դադար է հայտարարել Գազայում
Իսրայելը մարդասիրական դադար է հայտարարել Գազայում։ Իսրայելական բանակը Գազայի հատվածում հայտարարել է տեղային մարտավարական...
Ռուսաստանը դուրս է գալիս պայմանագրից
Ռուսաստանը այլևս իրեն պարտավորված չի համարում ցամաքային տեղակայման հրթիռների միջին և կարճ հեռահարության հրթիռների (ՄՀՀ)...
ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է ազատ արձակել բոլոր իսրայելցի պատանդներին
Գազայի հատվածը կառավարող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է ազատ արձակել բոլոր իսրայելցի պատանդներին և սկսել բանակցութ...
Իսրայելը դեռևս ծրագրում է ամբողջությամբ օկուպացնել Գազայի հատվածը
Իսրայելը դեռևս ծրագրում է ամբողջությամբ օկուպացնել Գազայի հատվածը։ Որոշումը կայացրել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ կա...