ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է ազատ արձակել բոլոր իսրայելցի պատանդներին
Գազայի հատվածը կառավարող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է ազատ արձակել բոլոր իսրայելցի պատանդներին և սկսել բանակցություններ հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ, գրում է էմիրաթական The National թերթը։
Թերթի աղբյուրների համաձայն, ներկայումս քննարկվում է Գազայի հատվածի վերաբերյալ համապարփակ համաձայնագրի նախագիծը։ Քննարկումներին մասնակցում են, մի կողմից, Միացյալ Նահանգները և Իսրայելը, մյուս կողմից՝ Եգիպտոսի և Կատարի միջնորդները, իսկ շփումները տեղի են ունենում ինչպես հեռակա, այնպես էլ Դոհայում և Կահիրեում։
«Համասը բաց է Գազայի վերաբերյալ համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունների համար, որը կավարտի պատերազմը պաղեստինյան անկլավում և կազատի իր կողմից պահվող բոլոր պատանդներին», - ասվում է հաղորդագրության մեջ։
Քննարկումների բովանդակությունը դեռևս չի հրապարակվել, բայց, ըստ աղբյուրների, նրանք ցանկանում են ավարտել քննարկումները առաջարկվող 60-օրյա զինադադարի ընթացքում։
Հիշեցնենք՝ Մի քանի օր առաջ Համասը հայտարարել էր, որ պատրաստ է վերսկսել զինված հակամարտության դադարեցման բանակցությունները Իսրայելի հետ, եթե Գազայում սովը դադարեցվի։ Շարժումը հայտարարել է, որ չի մտադրվում զենքը վայր դնել, քանի դեռ շարունակվում է իսրայելական օկուպացիան։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը դուրս է գալիս պայմանագրից
Ռուսաստանը այլևս իրեն պարտավորված չի համարում ցամաքային տեղակայման հրթիռների միջին և կարճ հեռահարության հրթիռների (ՄՀՀ)...
Իսրայելը մարդասիրական դադար է հայտարարել Գազայում
Իսրայելը մարդասիրական դադար է հայտարարել Գազայում։ Իսրայելական բանակը Գազայի հատվածում հայտարարել է տեղային մարտավարական...
Թրամփն ունի բոլոր գործիքները՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար
Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ և ներքին անվտանգության խորհրդական Սթիվեն Միլլերը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դո...
Իսրայելը դեռևս ծրագրում է ամբողջությամբ օկուպացնել Գազայի հատվածը
Իսրայելը դեռևս ծրագրում է ամբողջությամբ օկուպացնել Գազայի հատվածը։ Որոշումը կայացրել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ կա...