
Հնդկաստանի ռուսական նավթից հրաժարվելը` համաշխարհային էներգետիկ ճգնաժամի նոր փուլ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը, որ Հնդկաստանը դադարեցնի ռուսական նավթի ներմուծումը, կարող է միլիարդավոր դոլարների կորուստներ պատճառել Ռուսաստանին և ստիպել նրան ձեռնարկել պատասխան միջոցներ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին և վերլուծաբաններին։
Հրապարակման համաձայն, Ռուսաստանը լուրջ լծակներ ունի ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների վրա։ Մասնավորապես, քննարկվում է խոշոր արտահանման նավթատարի արգելափակման հնարավորությունը, որը մասամբ վերահսկվում է ամերիկյան ընկերությունների կողմից։ Սա կարող է հանգեցնել համաշխարհային էներգետիկ ճգնաժամի նոր փուլի։
Reuters-ը նշում է, որ Մոսկվայի կողմից ամենահավանական քայլը կարող է լինել Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի (CPC) աշխատանքի դադարեցումը, որի միջոցով տեղափոխվում է Ղազախստանից նավթը։ Այս նախագծում մեծ բաժնեմասեր ունեն ամերիկյան էներգետիկ հսկաներ Chevron-ը և ExxonMobil-ը։