Հայաստանի կառավարությունը որոշել է տաքսու վարորդներին ներել նախկին տույժերը
ՀՀ կառավարությունը որոշել է ներել տաքսու վարորդների 1 մլրդ 342,2 մլն դրամի պարտքը։ Որոշումը կայացվել է այսօրվա նիստի ժամանակ։
Կառավարության որոշման մեջ նշվում է, որ 2015–2019 թվականներին մի քանի հազար տաքսու վարորդներին ընդհանուր առմամբ մոտ 930 մլն դրամ պարտք են կուտակել: 2019 թվականից այդ տուրքերը դադարել են գործել, բայց քանի որ շատերը չեն մարել դրանք, դրանց վրա կուտակվել են 415 մլն դրամի տուգանքներ ու տույժեր։
Գործադիր մարմինը որոշել է ներել այդ պարտքերը՝ հաշվի առնելով, որ 2024 թվականից տաքսիստների համար սահմանվել է տուրքերի նոր համակարգ։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գնահատմամբ՝ 2024 թ. սեպտեմբերից մինչև 2025 թ. ավարտը նշված տուրքերի գանձումները կկազմեն շուրջ 330 մլն դրամ։
Նշենք, որ ուղևորափոխադրումների տուրքը կանխիկ վճարման դեպքում 2025 թ. հունվարի 1–ից կազմում է 3,5%, իսկ 2026 թ. հունվարի 1–ից կկազմի 5% , անկանխիկ վճարման դեպքում ՝ համապատասխանաբար 2,5% և 4%:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական և ամերիկյան ֆինանսավորմամբ ԶԼՄ-Ները զբաղված են միևնույն կեղծ թեզերի տարածմամբ․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով. ««Россия сегодня»-ն և «Radio Liberty»-ն զբաղ...
«Երևան Սիթի» սուպերմարկետում գնապիտակի վրա այլ գին է, դրամարկղում` այլ
Միքայել Մարգարյան ֆեյսբուքյան էջի օգտատերը իր էջում նկարներ է հրապարկել «Երևան Սիթի» Սուպերմարկետից, գրելով ` «Yerevan C...
Հնդկաստանի բնակչի մոտ հայտնաբերվել է նոր արյան խումբ
Հնդկաստանի հարավային Կարնատակա նահանգի բժիշկները իրենց հիվանդի մոտ հայտնաբերել են նախկինում անհայտ արյան խմբի հակածին, ո...
Առանց մուտքի արտոնագրերի Հայաստանի քաղաքացիները կարող են այցելել Ռուսաստան
Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրերի փոխադարձ այցելությունների մասին համաձայնագրում հայտագրերի...