Առանց մուտքի արտոնագրերի Հայաստանի քաղաքացիները կարող են այցելել Ռուսաստան
Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրերի փոխադարձ այցելությունների մասին համաձայնագրում հայտագրերի փոխանակման ձևով փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիրն այսօր հավանության է արժանացել ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Մասնավորապես՝ համաձայնագրով սահմանվում է, որ մի կողմի պետության քաղաքացիները կարող են մուտք գործել, դուրս գալ, տեղաշարժվել և գտնվել մյուս կողմի պետության տարածքում առանց արտոնագրերի՝ քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերով:
«Համաձայնագրում հայտագրերի փոխանակման ձևով փոփոխություններ կատարելու մասին ներկայիս նախագծով նախատեսվում է փոփոխել ՀՀ քաղաքացիների՝ Ռուսաստանի տարածքով մուտքի, ելքի, կացության և տեղաշարժի համար փաստաթղթերը` ցանկից հանելով «օտարերկրյա պետություններում գործողության ժամկետի նշումով» բառերը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական և ամերիկյան ֆինանսավորմամբ ԶԼՄ-Ները զբաղված են միևնույն կեղծ թեզերի տարածմամբ․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով. ««Россия сегодня»-ն և «Radio Liberty»-ն զբաղ...
«Երևան Սիթի» սուպերմարկետում գնապիտակի վրա այլ գին է, դրամարկղում` այլ
Միքայել Մարգարյան ֆեյսբուքյան էջի օգտատերը իր էջում նկարներ է հրապարկել «Երևան Սիթի» Սուպերմարկետից, գրելով ` «Yerevan C...
Հնդկաստանի բնակչի մոտ հայտնաբերվել է նոր արյան խումբ
Հնդկաստանի հարավային Կարնատակա նահանգի բժիշկները իրենց հիվանդի մոտ հայտնաբերել են նախկինում անհայտ արյան խմբի հակածին, ո...
Հայաստանի կառավարությունը որոշել է տաքսու վարորդներին ներել նախկին տույժերը
ՀՀ կառավարությունը որոշել է ներել տաքսու վարորդների 1 մլրդ 342,2 մլն դրամի պարտքը։ Որոշումը կայացվել է այսօրվա նիստի ժամ...