Երկրաշարժից հետո ցունամիի առաջին ալիքները հասել են ԱՄՆ
Կամչատկայի երկրամասի ափերի մոտ տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո ցունամիի առաջին ալիքները հասել էին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ափ: Այս մասին գրել է CNN-ը:
Ջրի մակարդակի բարձրացումը նկատվել է Հյուսիսային Կալիֆոռնիայի Կրեսենտ Սիթիում՝ Օրեգոնի սահմանի մոտ։
Ազգային օվկիանոսային և մթնոլորտային վարչության տվյալների համաձայն՝ դիտվել է 0,3 մետրից ավելի բարձրությամբ ալիք, և շուտով սպասվում են ավելի շատ ալիքներ։
Հիշեցնենք՝ ցունամիի ահազանգներ և տարհանումներ են հայտարարվել Հավայան կղզիներում, Ճապոնիայում և այլ երկրներում։ Հավայան կղզիների ափերին արդեն գրանցվել են 1 մետրից բարձր ալիքներ, թռիչքները Մաուի կղզի ժամանակավորապես դադարեցվել են։
Նմանատիպ հոդվածներ
Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի բնակավայրերում տարհանումները սկսվել են
Կամչատկա թերակղզու ափերից 119 կմ հեռավորության վրա, գրանցված 8.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո, ալիքները հեղեղ...
Կամչատկայում երկրաշարժից հետո հրաբխի ժայթքում է սկսվել
Կամչատկայում ուժեղ երկրաշարժի հետևանքով ակտիվացել է Կլյուչևսկայա հրաբուխը՝ Եվրասիայի ամենաբարձր հրաբուխը (4 750 մ): Այս...
Ավտոմեքենան ընկել է գետը. ներսում եղել է 4 ուղեվոր
Հուլիսի 29-ին, ժամը 12։28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում հայտարարվել է ցունամիի վտանգ
Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում հայտարարվել է ցունամիի վտանգ՝ Ֆրանսիական Պոլինեզիայի և Մարկիզյան կղզիների համար: Այս մ...