Թրամփը՝ Կամչատկայի հզոր երկրաշարժից հետո զգուշացրել է ցունամիի սպառնալիքի մասին
Հավայան կղզիների բնակիչներին զգուշացրել են ցունամիի մասին՝ կապված Խաղաղ օվկիանոսում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփը նշել է, որ ցունամիի մասին նախազգուշացումը շարունակում է ուժի մեջ մնալ նաև Ալյասկայի և ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան ափերի համար, միաժամանակ ընդգծելով, որ Ճապոնիան նույնպես սպառնալիքի տակ է։
ԱՄՆ ցունամիների նախազգուշացման կենտրոնը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսում ուժեղ երկրաշարժը կարող է ցունամիի ալիքներ առաջացնել, որոնց բարձրությունը կգերազանցի 3 մետրը և կհասնի մինչև Հարավային Ամերիկա, այդ թվում՝ Էկվադորի և Չիլիի ափերը։ Նշվում է, որ Ճապոնիայի և Հավայան կղզիների իշխանությունները հայտարարել են ափամերձ շրջաններից բնակչության շտապ տարհանման մասին դեպի ավելի բարձր վայրեր։ Հաղորդվում է նաև, որ Կամչատկայի երկրամասի ափերի մոտ տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո ցունամիի առաջին ալիքները հասել են ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ափ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի՝ Կամչատկայի ափերի մոտ, տեղի է ունեցել 8.7 մագնիտուդով հզոր երկրաշարժ։ Կամչատկայում և Կուրիլյան կղզիներում երկրաշարժից հետո ալիքների բարձրությունը հասել է 5-6 մետրի։ Նշվում է, որ ցունամին բավականին ուժեղ է եղել։
Նմանատիպ հոդվածներ
Իրանում ջրի սուր դեֆիցիտ է. գետերն ու ջրամբարները չորացել են. Bild
Իրանում ջրի սուր դեֆիցիտ է: Գետերն ու ջրամբարները չորացել են, իսկ ջրամբարների 80%- ը գրեթե դատարկ է: Այս մասին հայտնում...
Երկրաշարժ` Հայաստանում
Հուլիսի 20-ին տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Հայ բժիշկը Կամչատկայում՝ հզոր երկրաշարժի ժամանակ, ընդունել է երեխայի ծնունդը
Հայ բժիշկը Կամչատկայում հզոր երկրաշարժի ժամանակ խուճապի չի մատնվել և բարեհաջող ընդունել է երեխայի ծնունդը. այս մասին գրո...
Հայաստանի մարզերից մեկում ամուսինը բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզել
Արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի մարզերից մեկում: Ժամը 22:30-ի սահմաններում այդ մարզի ՀՀ ներքին գործերի նախարարությ...