Արտակարգ իրավիճակների նախարարի նախկին խորհրդականից պահանջվում է բռնագանձել անշարժ ու շարժական գույքեր
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի նախկին խորհրդական Աշոտ Հակոբյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում, 2 տրանսպորտային միջոց, 124 միլիոն 570 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 79 միլիոն 540 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
Նմանատիպ հոդվածներ
Որն է հայադավ եռյակի ծրագիրը. Ռուբեն Հակոբյանը նամակ է գրել ՔԿՀ-ից
Կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, նամակ է հղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։«Ո՞րն է հայադավ եռյակի ծրագիր...
Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում չեղարկել է մի շարք գնման գործընթացներ
«ՀԷՑ» ՓԲԸ-ի Ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ Ընկերությունում չեղարկվել են մի շարք գնման գործընթա...
Գլխավոր դատախազությունն ու քննչական կոմիտեն կոծկում են գողությունը. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ: «Արդեն 19 օր է՝ ՀՀ գլխավոր դա...
Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը թվարկել է թուրք-հայկական սահմանի բացման պայմանները
Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը թվարկել է թուրք-հայկական սահմանի բացման պայմանները:Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի, ինչպ...