Անոմալ շոգ է լինելու. եղանակը՝ Հայաստանում
Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր և վաղը կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան` 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը այսօր կբարձրանա ևս 1-2 աստիճանով։
«Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-3-ին Արարատյան դաշտում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00–17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Երևան քաղաքում նույնպես այսօր և վաղը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 16-19մ/վ արագությամբ։
Նմանատիպ հոդվածներ
«Էգալիտե» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՌԱՀ-ի
«Էգալիտե» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՌԱՀ-իՀուլիսի 31-ին Վարչական դատարանը դատավոր Դանիել Դանիելյանի նախագահությամբ կհրապարակի վճիռ, ո...
Ջենիֆեր Լոպեսն անդրադարձել է իր երևանյան համերգին
Աշխարհահռչակ պոպ աստղ Ջենիֆեր Լոպեսը «Ինստագրամ»-ի իր էջում անդրադարձել է օգոստոսի 3-ին Երևանում կայանալիք իր համերգին։«...
Կտեսագրվեն այն մեքենաների համարանիշները, որոնց վարորդները կխուսափեն կշռման գործընթացից
Կառավարությունը որոշում է ընդունել, համաձայն որի՝ կտեսագրվեն այն մեքենաների համարանիշները, որոնց վարորդները կխուսափեն կշ...
Վարորդները բողոքի ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում
Մի խումբ վարորդներ բողոքի ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում։ Նրանք բողոքում են վերջին օրերին Երեւանի քաղա...