Թրամփը զայրացած է․ խառնաշփոթ Սպիտակ տանը․ WP
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զայրացած է այն բանից, թե ինչպես են վարչակազմի պաշտոնյաներն արձագանքում ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի գործի շուրջ լրատվամիջոցներում բարձրացած իրարանցմանն, որը վերածվում է քաղաքական ճգնաժամի, հաղորդում է The Washington Post (WP)-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ «Թրամփի հիասթափությունը կապված է վերջին շաբաթներին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տրված սխալների և հստակ ռազմավարության բացակայության հետ, ովքեր թերագնահատել են Սպիտակ տան ղեկավարի վրդովմունքը: Սա բավականին լուրջ շեղում է նախագահի օրակարգից», - մեջբերում է հրատարակությունը:
«Թրամփը չի շտապում կադրային փոփոխություններ կատարել։ Նա չի ցանկանում ավելի մեծ ներկայացում ստեղծել՝ որևէ մեկին աշխատանքից ազատելով», - հավելել է աղբյուրը։
Հավելենք՝ այս սկանդալի կենտրոնում, ըստ WP-ի, ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին է, որը գարնանը Թրամփին տեղեկացրել է, որ իր անունը նույնպես հայտնվել է Էպշտեյնի փաստաթղթերում:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Ռուսական բանակը շրջապափակել է Ուկրաինայի զինված ուժերին․ նրանք կամավոր հանձնվում են
Ռուս զինծառայողները, սկսել են շրջապատել Շիպիլովկայի և Գրիգորովկայի մոտակայքում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի խումբ...
Իրանից Ադրբեջան թռչող ԱԹՍ-ի մուտքը կանխվել է
Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից անօդաչու թռչող սարքի մուտքն դեպի Ադրբեջան կանխվել է։ Այս մասին հայտնո...
Կոչ ենք անում Բաքվին և Երևանին արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրումը․ Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բեղային մամուլի ասուլիսում կոչ է արել Ադրբեջանին և...