Պուտինի և Թրամփի հանդիպումը Չինաստանում չի բացառվում. Պեսկով
«Պուտինն ինքը նշել է, որ պատրաստվում է Չինաստան այցելել։ Եթե այնպես ստացվի, որ ԱՄՆ նախագահը նույնպես որոշի այդ ժամանակ այցելել Չինաստան, ապա, իհարկե, նման հանդիպումը տեսականորեն բացառել չի կարելի, եթե երկու երկրների ղեկավարները հայտնվեն նույն քաղաքում», - ասել է Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Պեսկովը լրագրողներին։
Նա նաև ընդգծել է, որ այժմ նման հանդիպման նախապատրաստման ուղղությամբ որևէ կոնկրետ քայլեր կամ պայմանավորվածություններ չկան։
Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցին, Պեսկովը նշել է, որ Պուտինի օրակարգում նման պայմանավորվածություն դեռ չկա.
«Այս պահին Պուտինի օրակարգում Էրդողանի հետ զրույց նախատեսված չէ, սակայն մեր թուրք գործընկերների հետ մենք կարող ենք բարձր մակարդակով շփումներ համաձայնեցնել բառացիորեն մի քանի ժամում։ Հետևաբար, երբ անհրաժեշտություն առաջանա, նման զրույցը կարող է արագ կայանալ։ Թուրքիայի նախագահը հայտնել է քաղաքական կամքի մասին, սակայն կոնկրետ պայմանավորվածություններ դեռ չկան»,- ասել է Պեսկովը։
Նմանատիպ հոդվածներ
Որն է հայադավ եռյակի ծրագիրը. Ռուբեն Հակոբյանը նամակ է գրել ՔԿՀ-ից
Կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, նամակ է հղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։ «Ո՞րն է հայադավ եռյակի ծրագիրը Հետ...
«Հայաստանի պատմությունը» սեպտեմբերից՝ դպրոցներում
Հայաստանի պատմությունը» սեպտեմբերից՝ դպրոցներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և...
Միքայել Աջապահյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը
Ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստակա...
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ղեկավարվող ծրագիր է․ Վելայաթի
Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ասել է, որ այսպե...