Քաղաքականություն
Թրամփն ընդդեմ անօթևանների. նոր հրամանագիր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրամանագիր է ստորագրել, որն ուղղված է ամբողջ երկրում անօթևանների ճամբարների վերացմանը և մարդկանց վերականգնողական կենտրոններ տեղափոխելուն: Այս մասին գրել է Reuters-ը:
Փաստաթուղթը Գլխավոր դատախազ Փեմ Բոնդիին հանձնարարում է չեղարկել դատական նախադեպերը և հաշտության համաձայնագրերը, որոնք տեղական իշխանություններին խանգարել են վերացնել նման ճամբարները:
Բացի այդ, դաշնային միջոցները կուղղորդվեն թմրամոլության և հոգեկան խանգարումների դեմ պայքարող ծրագրերին աջակցելու համար: Առաջնային կլինեն նաև դրամաշնորհները այն քաղաքների համար, որոնք արգելում են փողոցային թմրանյութերի օգտագործումը, ճամբարները և թափառաշրջիկությունը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Երևանի քաղաքապետարանը կարևոր հայտարարություն է տարածել
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Ուսանողական տարիներին Թուրքիա գնացող Ռուբինյանը. «Ուժեղ Հայաստանը» պահանջում է պատասխաններ
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԿԸՀ-ն մերժում է բոլոր 7 դիմումները, գտնում է, որ կառույցի որոշումը իրավաչափ է. ԿԸՀ նախագահ
5.0