Մակրոնն ուզում է ստեղծել ևս մեկ իրանական խամաճիկ պետություն. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սոցիալական ցանցերում դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Պաղեստինը ճանաչելու որոշումը և հայտարարել, որ այս քայլը խրախուսում է ահաբեկչությունը և սպառնում է Իրանի նման ևս մեկ խամաճիկ պետության ստեղծմանը։
«Մենք խստորեն դատապարտում ենք նախագահ Մակրոնի որոշումը՝ Թել Ավիվի կողքին Պաղեստինի պետություն ճանաչելու մասին։ Նման քայլը խրախուսում է ահաբեկչությունը և սպառնում է ստեղծել ևս մեկ իրանական խամաճիկ պետություն։ Նման պայմաններում Պաղեստինի պետությունը կդառնա Իսրայելի ոչնչացման, այլ ոչ թե նրա հետ խաղաղ համակեցության ցատկահարթակ։ Եկեք հստակ լինենք. պաղեստինցիները պետություն չեն փնտրում Իսրայելի կողքին, նրանք պետություն են փնտրում Իսրայելի փոխարեն», - գրել է Նեթանյահուն։
Հիշեցնենք՝ Իսրայելի արդարադատության նախարար Յարիվ Լևինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Պաղեստին պետությունը ճանաչելու որոշումը Ֆրանսիայի պատմության մեջ սև բիծ և ահաբեկչության ուղղակի աջակցություն էր անվանել:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Ռուսական բանակը շրջապափակել է Ուկրաինայի զինված ուժերին․ նրանք կամավոր հանձնվում են
Ռուս զինծառայողները, սկսել են շրջապատել Շիպիլովկայի և Գրիգորովկայի մոտակայքում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի խումբ...
Իրանից Ադրբեջան թռչող ԱԹՍ-ի մուտքը կանխվել է
Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից անօդաչու թռչող սարքի մուտքն դեպի Ադրբեջան կանխվել է։ Այս մասին հայտնո...
Իրանը պատրաստ է նոր հարվածներ հասցնել Իսրայելին. Փեզեշքիան
Թեհրանը պատրաստ է պատասխանել Իսրայելին հարվածներով, եթե որոշեն վերսկսել հարձակումներն Իրանի տարածքի վրա: Այս մասին հայտա...