Իրանի դիրքորոշումը վճռական է. ուրանի հարստացումը կշարունակվի. փոխարտգործնախարար
«Եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) ներկայացուցիչների հետ բանակցությունների ժամանակ իրանական կողմը հայտարարել է ուրանի հարստացումը շարունակելու իր իրավունքի մասին միայն Իսլամական Հանրապետության տարածքում, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ Այս մասին փոխանցում է Tasnim լրատվական գործակալության։
«Մենք քննարկեցինք մեր իրավունքները՝ համաձայն Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի, այդ թվում՝ ուրանի հարստացումն, որը պետք է շարունակվի միայն Իրանում», - ասել է Թախտ-Ռավանչին:
Փոխարտգործնախարարը նշել է, որ իրանական բանակցային թիմն անդրադարձել է նաև Թեհրանի դեմ պատժամիջոցների վերացման հարցին։ Նրա խոսքով՝ իրանական կողմն իր խիստ բողոքն է հայտնել երեք եվրոպական երկրների ներկայացուցիչներին՝ եվրոպական սահմանափակումները վերսկսելու հնարավորության վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Ռուսական բանակը շրջապափակել է Ուկրաինայի զինված ուժերին․ նրանք կամավոր հանձնվում են
Ռուս զինծառայողները, սկսել են շրջապատել Շիպիլովկայի և Գրիգորովկայի մոտակայքում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի խումբ...
Իրանից Ադրբեջան թռչող ԱԹՍ-ի մուտքը կանխվել է
Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից անօդաչու թռչող սարքի մուտքն դեպի Ադրբեջան կանխվել է։ Այս մասին հայտնո...
Կոչ ենք անում Բաքվին և Երևանին արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրումը․ Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բեղային մամուլի ասուլիսում կոչ է արել Ադրբեջանին և...