Վաշինգտոնը կոչով դիմել է Ռուսաստանին և Ուկրաինային
Վաշինգտոնը կոչ է անում Մոսկվային և Կիևին շարունակել ուղիղ բանակցությունները՝ լիակատար հրադադարի և խաղաղ կարգավորման համար։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թոմի Փիգոթը։
«Կարող եմ ասել, որ մենք շարունակում ենք նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններին՝ համապարփակ հրադադարի և, ի վերջո, բանակցային խաղաղ կարգավորման հասնելու նպատակով», - ասել է նա։
Հավելենք՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը տեղի է ունեցել Ստամբուլում, կողմերը համաձայնության էին եկել ռազմագերիների, ինչպես նաև քաղաքացիական անձանց փոխանակման վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Ռուսական բանակը շրջապափակել է Ուկրաինայի զինված ուժերին․ նրանք կամավոր հանձնվում են
Ռուս զինծառայողները, սկսել են շրջապատել Շիպիլովկայի և Գրիգորովկայի մոտակայքում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի խումբ...
Իրանը պատրաստ է նոր հարվածներ հասցնել Իսրայելին. Փեզեշքիան
Թեհրանը պատրաստ է պատասխանել Իսրայելին հարվածներով, եթե որոշեն վերսկսել հարձակումներն Իրանի տարածքի վրա: Այս մասին հայտա...
Իրանից Ադրբեջան թռչող ԱԹՍ-ի մուտքը կանխվել է
Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից անօդաչու թռչող սարքի մուտքն դեպի Ադրբեջան կանխվել է։ Այս մասին հայտնո...