Ռուսաստանում ռադարներից անհետացած ինքնաթիռը հայտնաբերվել է. ողջ մնացածներ չկան
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ամուրի մարզում Ан-24 ուղևորատար ինքնաթիռի կործանման վայրը պարզվել է։
«Որոնողական աշխատանքների ընթացքում Դաշնային օդային տրանսպորտի գործակալության Մի-8 ուղղաթիռը հայտնաբերել է ինքնաթիռի ֆյուզելյաժը, այն այրվում է։ Փրկարարները շարունակում են շարժվել դեպի միջադեպի վայր», - հայտնել են գերատեսչությունից։
Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռի կործանման հետևանքով ողջ մնացածներ չկան:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ Ամուրի մարզում կորել է կապը Ան-24 ուղևորատար ինքնաթիռի հետ, որում կա 43 ուղևոր (ներառյալ 5 երեխա) և անձնակազմի 6 անդամ:
Նմանատիպ հոդվածներ
Հրդեհ՝ Երևանի Սարի թաղում
Հուլիսի 29-ին՝ ժամը 11:33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղում հրդե...
Ан-24 ինքնաթիռի ուղեվորները ներսում տեսանյութ էին նկարել. այն չափազանց հին տեսք ուներ
Ուղևորները նկարահանել են տեսանյութ, որն ամեն ինչ ասում է։ Ан-24 չափազանց հին տեսք ուներ: Ուղեբեռի դարակի մոտ նկատվել է գ...
Մեքենան դիտավորյալ վարել է մի խումբ անձանց ուղղությամբ․ կան կալանավորվածներ
ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել է․ «2025 թվականի հուլիսի 21-ին մի խումբ անձինք քննիչի և Ոստիկանության ծառայողների հետ գնացել...
Ռուսասանում 8.7 մագնիտուդ երկրաշարաժի հետևանքով բժիշկները վիրահատության ժամանակ տուժել են
Կամչատկայի ուռուցքաբանական կենտրոնի բժիշկները վիրահատության ժամանակ երկրաշարժի հետևանքով տուժել են: Այս մասին գրել են տե...