Մեքենան դիտավորյալ վարել է մի խումբ անձանց ուղղությամբ․ կան կալանավորվածներ
ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել է․
«2025 թվականի հուլիսի 21-ին մի խումբ անձինք քննիչի և Ոստիկանության ծառայողների հետ գնացել են Շիրակի մարզում գտնվող Բ.Ք.-ի կողմից օգտագործվող ամառանոց՝ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում համապատասխան գործողություններ կատարելու նպատակով:
Հասնելով հիշյալ ամառանոցի տարածք, Բ.Ք.-ն և Ք.Ք.-ն թշնամական հարաբերությունների մեջ գտնվելով Ա.Ք.-ի և նրա ընտանիքի հետ, խոչընդոտել են գործողությունների կատարմանը, քարեր ու փայտեր են շպրտել նրանց ուղղությամբ: Այնուհետև, Բ.Ք.-ն Ք.Ք.-ի դրդմամբ՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ, նստել է իրեն պատկանող «Ուազ» մակնիշի ավտոմեքենան և վարել Ա.Ք.-ին պատկանող «Ուազ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, բախվել դրան, որից հետո շարունակելով իր հանցավոր մտադրության իրականացումը, ավտոմեքենան անկանոն կերպով վարել է դեպի Ա.Ք.-ի ուղղությամբ, ում մոտ կանգնած են եղել մի խումբ անձինք և փաստացի իրական վտանգի տակ դնելով վերջիններիս կյանքը, փորձել է վրաերթի ենթարկել Ա.Ք.-ին, ինչը նրա կամքից անկախ հանգամանքներում չի իրագործվել, քանի որ կանխվել է վերջիններիս կողմից ավտոմեքենայից խուսանավելու և Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում:
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Բ.Ք.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանության փորձը), իսկ Ք.Ք.-ի նկատմամբ՝ 46-44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձի դրդչությունը):
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»:
Նմանատիպ հոդվածներ
Հրդեհ՝ Երևանի Սարի թաղում
Հուլիսի 29-ին՝ ժամը 11:33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղում հրդե...
Ռուսաստանում ռադարներից անհետացած ինքնաթիռը հայտնաբերվել է. ողջ մնացածներ չկան
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ամուրի մարզում Ан-24 ուղևորատար ինքնա...
Ан-24 ինքնաթիռի ուղեվորները ներսում տեսանյութ էին նկարել. այն չափազանց հին տեսք ուներ
Ուղևորները նկարահանել են տեսանյութ, որն ամեն ինչ ասում է։ Ан-24 չափազանց հին տեսք ուներ: Ուղեբեռի դարակի մոտ նկատվել է գ...
Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի բնակավայրերում տարհանումները սկսվել են
Կամչատկա թերակղզու ափերից 119 կմ հեռավորության վրա, գրանցված 8.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո, ալիքները հեղեղ...