Ամերիկան կմշակի հստակ պլան՝ Գազայի պատանդներին ազատ արձակելու համար
Միացյալ Նահանգները հետ կկանչի բանակցային իր թիմին Դոհայից և կուսումնասիրի այլընտրանքային եղանակներ՝ Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդներին ազատ արձակելու համար։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆը X-ում։
«Մենք որոշել ենք մեր թիմը Դոհայից հետ կանչել խորհրդակցությունների համար՝ Համասի վերջին արձագանքից հետո, որը հստակ ցույց է տալիս Գազայում հրադադարի հասնելու ցանկության բացակայությունը: Մենք այժմ կքննարկենք այլընտրանքային տարբերակներ՝ պատանդներին տուն վերադարձնելու և Ղազայի ժողովրդի համար ավելի կայուն պայմաններ ստեղծելու համար», - հավելել է Վիտկոֆը։
Հավելենք՝ Վիտկոֆը նախաձեռնել էր ժամանել Մերձավոր Արևելք՝ Գազայի հատվածում հրադադարի միջնորդության փորձ կատարելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Ռուսական բանակը շրջապափակել է Ուկրաինայի զինված ուժերին․ նրանք կամավոր հանձնվում են
Ռուս զինծառայողները, սկսել են շրջապատել Շիպիլովկայի և Գրիգորովկայի մոտակայքում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի խումբ...
Իրանը պատրաստ է նոր հարվածներ հասցնել Իսրայելին. Փեզեշքիան
Թեհրանը պատրաստ է պատասխանել Իսրայելին հարվածներով, եթե որոշեն վերսկսել հարձակումներն Իրանի տարածքի վրա: Այս մասին հայտա...
Իրանից Ադրբեջան թռչող ԱԹՍ-ի մուտքը կանխվել է
Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից անօդաչու թռչող սարքի մուտքն դեպի Ադրբեջան կանխվել է։ Այս մասին հայտնո...