Ադրբեջանը հորդորել է ԱՄՆ-ին՝ Բաքվի և Երևանի հարաբերություններում, լարվածություն չստեղծել
Ադրբեջանի մի շարք կուսակցություններ և պատգամավորներ, դիմել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։ APA-ն հաղորդում է՝ դիմումում նշվում է, որ ԱՄՆ կոնգրեսականների խմբի երեսպաշտությունն Ադրբեջանի ինքնիշխան տարածքների հարցում և նրանց գործունեությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի դեմ խորը զայրույթ է առաջացրել ադրբեջանական հասարակության մեջ։
Ադրբեջանական ՀԿ-ներն ԱՄՆ պետքարտուղարին փոխանցել են իրենց մերժումը նման միակողմանի մոտեցումների նկատմամբ . «Մենք կարծում ենք, որ Բայդեն-Բլինքեն դարաշրջանի հայամետ գործիչները, ըստ էության, դիմել են բացահայտ սադրանքի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Հարավային Կովկասում խաղաղության ջանքերի դեմ: Վերջերս Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հանդիպում են ունեցել Աբու Դաբիում: Հաղորդվում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստն արդեն համաձայնեցված է: Լուրջ, դժվարին աշխատանք է տարվում խաղաղության գործընթացն առաջ մղելու համար: ԱՄՆ կոնգրեսականների խմբի կոչերը ոչ այլ ինչ են, քան այս գործընթացը խոչընդոտելու փորձ: Նրանք բոլոր միջոցներով փորձում են ստեղծել արհեստական լարվածություն և հակամարտության նոր օջախ տարածաշրջանում»,- ասվում է հրապարակման մեջ:
Դիմումում հիշեցվում է , որ նախկին սենատոր Բոբ Մենենդեսը, որը նախկինում հանդես էր եկել նման հակաադրբեջանական, հայամետ նախաձեռնություններով և նախագահ Թրամփի կոշտ քննադատ էր, դատապարտվել է կոռուպցիայի և կաշառակերության համար :
«Վերոնշյալ դիմումի նախաձեռնողներից մեկը՝ դեմոկրատ սենատոր Ադամ Շիֆը, խստորեն քննադատել է պարոն Թրամփին և կոչ արել քրեական հետապնդման ենթարկել նրան»,- նշվում է հոդվածում:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Ռուսական բանակը շրջապափակել է Ուկրաինայի զինված ուժերին․ նրանք կամավոր հանձնվում են
Ռուս զինծառայողները, սկսել են շրջապատել Շիպիլովկայի և Գրիգորովկայի մոտակայքում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի խումբ...
Իրանը պատրաստ է նոր հարվածներ հասցնել Իսրայելին. Փեզեշքիան
Թեհրանը պատրաստ է պատասխանել Իսրայելին հարվածներով, եթե որոշեն վերսկսել հարձակումներն Իրանի տարածքի վրա: Այս մասին հայտա...
Իրանից Ադրբեջան թռչող ԱԹՍ-ի մուտքը կանխվել է
Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից անօդաչու թռչող սարքի մուտքն դեպի Ադրբեջան կանխվել է։ Այս մասին հայտնո...