Թրամփը հաստատում է Ուկրաինայի համար առաջին ռազմական պայմանագիրը
Ամերիկյան BAE Systems Land & Armaments LP ընկերությունը ստացել է 9 միլիոն դոլարի պայմանագիր Bradley մարտական մեքենաների սպասարկման և պատրաստության համար: Միջոցները հատկացվել են Ուկրաինայի անվտանգության նախաձեռնության (USAI) ծրագրի շրջանակներում՝ 2025 թվականի ֆինանսական տարվա համար:
Չնայած պայմանագրի գումարը փոքր է, սա Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Ուկրաինային տրամադրվող առաջին ռազմական օգնությունն է նրա երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում:
Նշենք՝ USAI-ը Ուկրաինայի պաշտպանության ֆինանսավորման ծրագիր է, որը 2022-2024 թվականներին հատկացրել է ավելի քան 31 միլիարդ դոլար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը նախատեսում է Ուկրաինային հատկացնել մի քանի միլիարդ դոլարի նոր օգնության փաթեթ՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի վերջին հարվածներին արձագանքելու համար։ Սա նաև առաջին դեպքն էր, երբ Թրամփը օգտագործեց PDA-ն (Նախագահական կրճատման լիազորություն)՝ Ուկրաինա զենք ուղարկելու համար առանց Կոնգրեսի հաստատման՝ մոտ 300 միլիոն դոլարի փաթեթ։
Հիշեցնենք՝ Հուլիսի 14-ին Թրամփը հայտարարեց ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրի մասին՝ դաշինքի միջոցով Կիևին զենք մատակարարելու՝ Ուկրաինայի պաշտպանությանը աջակցելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը մարդասիրական դադար է հայտարարել Գազայում
Իսրայելը մարդասիրական դադար է հայտարարել Գազայում։Իսրայելական բանակը Գազայի հատվածում հայտարարել է տեղային մարտավարական...
Ռուսաստանը գիշերը անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա
Ռուսաստանի զինված ուժերը գիշերը անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ուկրաինայի վրա. տուժել են Խարկովը, Սումին և Կրիվոյ...
Իրանը ժամանակավոր դադարեցրել է ուրանի հարստացման աշխատանքները․ Արաղչի
Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին Fox News-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը բաց է նաև Մ...
Ֆրանսիական ընկերությունները Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրություն կսկսեն
Ֆրանսիական ընկերությունները Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրություն կսկսեն, այս մասին հայտենել է Ուկրաինայի նա...