Իրանը ժամանակավոր դադարեցրել է ուրանի հարստացման աշխատանքները․ Արաղչի
Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին Fox News-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը բաց է նաև Միացյալ Նահանգների հետ բանակցությունների համար, սակայն այս փուլում միայն անուղղակի ձևաչափով: Նա անդրադարձել է վերջերս Իրանի միջուկային օբյեկտներին Միացյալ Նահանգների հարվածներին, ընդունել, որ դրանք լրջորեն վնասվել են:
Աբբաս Արաղչիի խոսքով՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունն այժմ գնահատում է վնասի չափերը և ժամանակավորապես դադարեցրել է ուրանի հարստացման աշխատանքները: Միևնույն ժամանակ, նա նախազգուշացրել է, որ Իրանը չի հրաժարվի ուրանի հարստացման ծրագրից՝ չնայած միջազգային խիստ պատժամիջոցների սպառնալիքին:
Նշենք նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Արաղչիի խոսքերը, հայտարարել է՝ Վաշինգտոնը պատրաստ է անհրաժեշտության դեպքում նոր հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը մարդասիրական դադար է հայտարարել Գազայում
Իսրայելը մարդասիրական դադար է հայտարարել Գազայում։Իսրայելական բանակը Գազայի հատվածում հայտարարել է տեղային մարտավարական...
Ֆրանսիական ընկերությունները Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրություն կսկսեն
Ֆրանսիական ընկերությունները Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրություն կսկսեն, այս մասին հայտենել է Ուկրաինայի նա...
Թրամփը հաստատում է Ուկրաինայի համար առաջին ռազմական պայմանագիրը
Ամերիկյան BAE Systems Land & Armaments LP ընկերությունը ստացել է 9 միլիոն դոլարի պայմանագիր Bradley մարտական մեքենան...
Ռուսաստանը գիշերը անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա
Ռուսաստանի զինված ուժերը գիշերը անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ուկրաինայի վրա. տուժել են Խարկովը, Սումին և Կրիվոյ...