Պուտինն ու Զելենսկին կհանդիպեն. քննարկումներին վերջակետ կդրվի. Մեդինսկի
Ստամբուլում ռուս-ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցությունների ավարտից հետո, ուկրաինական կողմը Ռուսաստանին առաջարկել է Պուտինի և Զելենսկիի հանդիպումը անցկացնել մինչև օգոստոսի վերջ, գրում է «ՏԱՍՍ»-ը:
«Մենք պայմանավորվել ենք, որ առաջիկայում յուրաքանչյուր կողմից առնվազն 1200 ռազմագերիների փոխանակում կիրականացվի: ՌԴ-ն հանդես է եկել կարճ հրադադարների հնարավորությունը դիտարկելու առաջարկով՝ վիրավորներին և մահացածներին վերցնելու համար:
Իսկ առաջին դեմքերի հանդիպմանը պետք է մանրակրկիտ նախապատրաստվել։ Այդ հանդիպումը պետք է լինի այնպիսին, որ քննարկումներին վերջակետ դրվի»,- նշել է Մեդինսկին։
Ռուսաստանի նախագահի օգնական և ուկրաինական կողմի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին նշել է, որ ՌԴ-ն Ուկրաինային առաջարկել է ձևավորել երեք աշխատանքային խումբ՝ քաղաքական, հումանիտար և ռազմական հարցերով, որոնք կաշխատեն առցանց:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը պատրաստ է նոր հարվածներ հասցնել Իսրայելին. Փեզեշքիան
Թեհրանը պատրաստ է պատասխանել Իսրայելին հարվածներով, եթե որոշեն վերսկսել հարձակումներն Իրանի տարածքի վրա: Այս մասին հայտա...
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Ռուսական բանակը շրջապափակել է Ուկրաինայի զինված ուժերին․ նրանք կամավոր հանձնվում են
Ռուս զինծառայողները, սկսել են շրջապատել Շիպիլովկայի և Գրիգորովկայի մոտակայքում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի խումբ...
Իրանից Ադրբեջան թռչող ԱԹՍ-ի մուտքը կանխվել է
Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից անօդաչու թռչող սարքի մուտքն դեպի Ադրբեջան կանխվել է։ Այս մասին հայտնո...