Մեկնարկվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը
Ստամբուլում՝ Չըլաղանի պալատում, մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը։
Ռուսաստանի կողմից բանակցային խմբի կազմը մնացել է նույնը: Ստամբուլում կայացած նախորդ բանակցություններում ռուսական կողմը ներկայացնում էին Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին (պատվիրակության ղեկավար), արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, ԶՈՒ գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Կոստյուկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը:
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր էր ստորագրել Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցությունների նոր փուլի համար պատվիրակություն ձևավորելու մասին: Այն գլխավորել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։ Ուկրաինական պատվիրակության կազմում են նաև անվտանգության և պաշտպանության ոլորտի մարմինների համակարգում մարդու իրավունքների հարցերով Գերագույն ռադայի լիազոր ներկայացուցիչ Յուրի Կովբասան, արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցան և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Եվգենի Օստրյանսկին:
Հավելենք՝ պատվիրակությունների նախորդ հանդիպումները տեղի են ունեցել մայիսի 16-ին և հունիսի 2-ին: Այն ժամանակ կողմերը պայմանավորվել էին գերիների և զոհված զինվորականների մարմինների փոխանակման մասին։
Նշենք նաև, որ Մոսկվան և Կիևը միմյանց են փոխանցել նաև հակամարտության կարգավորման մասին հուշագրերի տարբերակները։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը պատրաստ է նոր հարվածներ հասցնել Իսրայելին. Փեզեշքիան
Թեհրանը պատրաստ է պատասխանել Իսրայելին հարվածներով, եթե որոշեն վերսկսել հարձակումներն Իրանի տարածքի վրա: Այս մասին հայտա...
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Ռուսական բանակը շրջապափակել է Ուկրաինայի զինված ուժերին․ նրանք կամավոր հանձնվում են
Ռուս զինծառայողները, սկսել են շրջապատել Շիպիլովկայի և Գրիգորովկայի մոտակայքում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի խումբ...
Իրանից Ադրբեջան թռչող ԱԹՍ-ի մուտքը կանխվել է
Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից անօդաչու թռչող սարքի մուտքն դեպի Ադրբեջան կանխվել է։ Այս մասին հայտնո...