Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու դեպքում՝ արձագանքը կոշտ կլինի. փոխարտգործնախարար
Իրանի միջազգային հարցերով փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Թեհրանը համաձայնել է ընդունել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեխնիկական պատվիրակությանը, որը երկիր կայցելի «երկու-երեք» շաբաթվա ընթացքում:
Նա նշել է, որ Իրանը միջուկային հարցերի և Արևմուտքի պատժամիջոցների սպառնալիքի վերաբերյալ իր դիրքորոշումը համակարգում է Ռուսաստանի ու Չինաստանի հետ, որոնց հետ Թեհրանն ունի ռազմավարական հարաբերություններ։ Միաժամանակ իրանցի պաշտոնյան զգուշացրել է, որ եթե ԵՄ-ի եռյակը որոշի վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները, Թեհրանը շատ կոշտ կարձագանքի դրան:
«Եթե նրանք ակտիվացնեն Իրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները վերականգնելու մեխանիզմը, մենք կպատասխանենք»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Ղարիբաբադին։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը պատրաստ է նոր հարվածներ հասցնել Իսրայելին. Փեզեշքիան
Թեհրանը պատրաստ է պատասխանել Իսրայելին հարվածներով, եթե որոշեն վերսկսել հարձակումներն Իրանի տարածքի վրա: Այս մասին հայտա...
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Ռուսական բանակը շրջապափակել է Ուկրաինայի զինված ուժերին․ նրանք կամավոր հանձնվում են
Ռուս զինծառայողները, սկսել են շրջապատել Շիպիլովկայի և Գրիգորովկայի մոտակայքում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի խումբ...
Իրանից Ադրբեջան թռչող ԱԹՍ-ի մուտքը կանխվել է
Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից անօդաչու թռչող սարքի մուտքն դեպի Ադրբեջան կանխվել է։ Այս մասին հայտնո...