Արցախցիների հասցեին ատելության խոսք տարածելու համար վարույթներ կնախաձեռնվեն
Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել արցախցիների հասցեին ազգային ատելության կոչեր հնչեցնելու փաստով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է փաստաբան Ռոման Երիցյանը։ Նրա ներկայացրած հաղորդման հիման վրա նման որոշում է կայացրել Երևան քաղաքի քրեական դատարանի դատավոր Սամվել Յուզբաշյանը։
«Արսեն Արշակյան անունով ֆեյսբուքյան օգտատերն իր էջում գրել էր` «ըստ Մետաքսյա Հակոբյանի (Արցախի ԱԺ պատգամավոր)՝ արցախցիների կեսը դուրս են եկել Հայաստանի Հանրապետությունից, Աստված տա՝ նենց լինի, որ էլ հետ չգան»։
«Նախաքննական մարմինը մերժել էր վարույթ նախաձեռնել, դատախազը՝ նույնպես, իսկ հիմա դատարանը պարտավորեցրել է վարույթ նախաձեռնել»,- նշել է Երիցյանը։
Նրա խոսքով՝ օրեր առաջ նույնանման որոշում է կայացրել նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանը՝ «Գորիսում ճանապարհը պետք է փակվեր, որ արցախցիները մեռնեին» հրապարակային արտահայտության հիմքով։
Ավելի վաղ կրկին և՛ նախաքննական մարմինը, և՛ դատախազը մերժել էին վարույթ նախաձեռնել, Առաջին ատյանի դատարանը ևս մերժման որոշում էր կայացրել։
Նա նշել է, որ դատարան է դիմել նաև Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի հայտարարություններից մեկի վերաբերյալ. ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ ծեծկռտուքից հետո Խաչատրյանը հայտարարել էր, որ հպարտանում է իր թիմի տղամարդկանցով։
«Նա հրապարակայնորեն բռնություն է արդարացրել»,- հավելել է Երիցյանը։
Փաստաբանի խոսքով՝ այս դեպքում ևս նախաքննական մարմինը մերժել է վարույթ նախաձեռնել, ինքը դիմել է դատարան, ներկայացրած բողոքը դատարանը բավարարել է՝ պարտավորեցնելով վարույթ նախաձեռնել (թեև դատարանի որոշումն ինքը դեռ չի ստացել)։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը պատրաստ է նոր հարվածներ հասցնել Իսրայելին. Փեզեշքիան
Թեհրանը պատրաստ է պատասխանել Իսրայելին հարվածներով, եթե որոշեն վերսկսել հարձակումներն Իրանի տարածքի վրա: Այս մասին հայտա...
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Ռուսական բանակը շրջապափակել է Ուկրաինայի զինված ուժերին․ նրանք կամավոր հանձնվում են
Ռուս զինծառայողները, սկսել են շրջապատել Շիպիլովկայի և Գրիգորովկայի մոտակայքում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի խումբ...
Իրանից Ադրբեջան թռչող ԱԹՍ-ի մուտքը կանխվել է
Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից անօդաչու թռչող սարքի մուտքն դեպի Ադրբեջան կանխվել է։ Այս մասին հայտնո...