ԱՄՆ-ն անընդհատ փոխում է իր դիրքորոշումը. Իրանի փոխարտգործնախարար

Միացյալ Նահանգները մշտապես փոխում է իր դիրքորոշումն Իրանի հետ բանակցություններում: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, գրում է «ՏԱՍՍ»-ը:


«Բանակցությունների շուրջ կան որոշ հարցեր։ Մենք ԱՄՆ-ի հետ բանակցությունների 5 փուլ ենք անցկացրել։ Խնդիրներից մեկը, ցավոք, ամերիկացիների դիրքորոշման մշտական փոփոխությունն է», - նշել է Իրանի փոխարտգործնախարարը։


Հավելենք՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հինգ փուլերն ավարտվել են առանց տեսանելի արդյունքների: Դիվանագիտական այս գործընթացի վրա խիստ բացասական ազդեցություն ունեցան նախ Իսրայելի ռազմական գործողությունն Իրանի դեմ, ապա Վաշինգտոնի հարվածները Թեհրանի միջուկային ծրագրի երեք առանցքային օբյեկտներին: Միաժամանակ Իրանի հետ բանակցություններ են վարում «Եվրամիության» երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) ներկայացուցիչները:

Քաղաքականություն