Քաղաքականություն

Ցուցարարները սպառնում են Վենսին. ԱՄՆ-ում խուճապ է

Ofelya 649 դիտում
Ցուցարարները սպառնում են  Վենսին. ԱՄՆ-ում խուճապ է

«Կանգնեցնել Թրամփին» կոալիցիոն շարժման ցուցարարները սպառնում են խափանել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի արձակուրդը Մեծ Բրիտանիայում, հաղորդում է Telegraph-ը՝ հղում անելով շարժման աղբյուրին։


Հավելենք՝ Վենսն իր նախկին արձակուրդը ստիպված է եղել ընդհատել Վերմոնտի հանգստավայրում, որտեղ ժամանել էր ընտանիքի հետ: Նրա այցի դեմ բողոքի ակցիային մասնակցել էր մոտ 700 ցուցարար:


«Կանգնեցնել Թրամփին» կոալիցիան ստեղծվել է մի շարք արհմիությունների, պաղեստինամետ ակտիվիստների և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակառակորդների կողմից։ Շարժման խոսնակը նշել է, որ կազմակերպությունը բողոքի ցույցերով կդիմավորի նաև Թրամփի այցը Թագավորություն։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250