Քաղաքականություն

Մեզ համար կարևոր է, որ ռուսներին հարգանքով վերաբերվեն Ադրբեջանում․ Պեսկով

Marine 1 րոպե 12 դիտում
Մեզ համար կարևոր է, որ ռուսներին հարգանքով վերաբերվեն Ադրբեջանում․ Պեսկով

Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունները ամուր հիմք ունեն, բայց ներկայումս դժվարին շրջան են ապրում։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Իսկապես, ամուր հիմք կա, երկու երկրների շահերի համընկնում կա, փոխադարձ հարգանքի վրա հիմնված փոխշահավետ համագործակցություն կա։ Սակայն երբեմն պատահում է, որ երկու երկրների միջև հարաբերություններում դժվար շրջաններ են լինում։ Հիմա այդպիսի շրջաններից մեկն է», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։


«Մենք հույս ունենք, որ այս շրջանը կանցնի», - ընդգծել է Պեսկովը՝ պատասխանելով, որ «երկու երկրների միջև համագործակցությունը փոխադարձ օգուտ է բերում»։


Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանի համար կարևոր է, որ ռուսներին հարգանքով վերաբերվեն Ադրբեջանում։


«Ռուսաստանում ապրում է շատ մեծ ադրբեջանական սփյուռք։ Սփյուռքի գրեթե բոլոր ներկայացուցիչները մեր օրինապահ քաղաքացիներն են, որոնք այստեղ արժանի հարգանք են վայելում։ Օրենքները խախտող քաղաքացիները հետապնդվում են օրենքով»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250