Մեծ Բրիտանիան կոչ է արել պատասխանել Իսրայելի հարվածներին
Սիրիայի ինքնիշխանությունը պետք է հարգվի տարածաշրջանի բոլոր երկրների կողմից: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, գրում է «ՏԱՍՍ»-ը:
«Մենք սարսափած ենք Սիրիայի հարավում վերջերս տեղի ունեցած բռնություններից, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության դեմ։ Դրուզների և բեդվինների խմբերի միջև բախումներն արագորեն վերածվեցին կառավարական ուժերի մասնակցությամբ ինտենսիվ մարտերի, որոնց հաջորդեցին Իսրայելի օդային հարվածները սիրիական զորքերի դեմ:
Սիրիայի Աս-Սուվեյդա նահանգում տեղի ունեցած բռնությունը պետք է հետաքննվի, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Մենք կոչ ենք անում վերականգնել մարդասիրական օգնության հասանելիությունն, ապահովել մարդասիրական օգնության մատակարարումն ու հարգել Սիրիայի ինքնիշխանությունը», - նշել է նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը պատրաստ է նոր հարվածներ հասցնել Իսրայելին. Փեզեշքիան
Թեհրանը պատրաստ է պատասխանել Իսրայելին հարվածներով, եթե որոշեն վերսկսել հարձակումներն Իրանի տարածքի վրա: Այս մասին հայտա...
Ռուսաստանը լայնածավալ հարձակման է նախապատրաստվում․ CNN
Մի քանի շաբաթից ռուսական զորքերը կանցնեն ուժեղացված հարձակման։ Այս մասին հայտնում է ամերիկյան CNN հեռուստաալիքը: Պ...
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
«ՀԷՑ»-ի ժամանակավոր կառավարիչ նշանակվեց Ռոմանոս Պետրոսյանը
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ց...