Քաղաքականություն

Հայ Եկեղեցու դեմ այս արշավը ազատագրում չէ, այլ՝ օտարում․ Դավիթ Անանյան

Marine 52 դիտում
Հայ Եկեղեցու դեմ այս արշավը ազատագրում չէ, այլ՝ օտարում․ Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ 


«Նիկոլ Փաշինյանի ազդարարված արշավանքն ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի այլևս դուրս է եկել փաստացի իրականացման փուլ:


Հայ Եկեղեցու դեմ այս արշավը պարզագրված է իր էությամբ։ Սա ոչ թե բարեփոխում է, այլ՝ ժխտում։ Սա ոչ թե ազատագրում է, այլ՝ օտարում։ Դա ազդարարել ու գլխավորում է այն անձը, ով տարիներ շարունակ կեղծ լիբերալ արժեքների քողի ներքո պայքար է մղում մեր արմատների, մեր պատմության, մեր սրբությունների դեմ՝ հանուն սեփական գոյությունը փրկելու ու երկարաձգելու, իսկ խորը բովանդակային իմաստով` հանուն արմատախիլ անելու մեր հոգևոր վերջին պատվարն ու պատմական հիշողության ամենավերջին շերտը»։


«Սա պատերազմ է մեր ինքնության դեմ։ Եվ ամենավտանգավորը հենց այն է, որ այդ պատերազմն ընթանում է մեր լռության պայմաններում։ Իսկ երբ մենք լռում ենք, նրանք քանդում են։ Երբ մենք անտարբեր ենք, նրանք հանձնում են` փշրելով ու հիմնահատակ անելով մեր վերջին ամրոցները։ Երբ մենք չենք դիմադրում, նրանք որոշում են մեր փոխարեն՝ թե ով ենք մենք, ինչի համար է մեր գոյութունը, և արդյոք արժանի՞ ենք ընդհանրապես շարունակվելու»,- գրել է Անանյանը։ 


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից