Գազայի տարածքի 12% հատվածում մեկուսացրել են 2,1 միլիոն պաղեստինցու
Գազայի հատվածում 2,1 միլիոն խաղաղ բնակիչ հայտնվել է ամբողջ պաղեստինյան անկլավի 12%-ը կազմող տարածքում՝ Իսրայելի զինվորականների տեղահանման հրամանների և ռազմական գործողությունների հետևանքով։ Այս մասին նշված է ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի հրապարակած հայտարարության մեջ։
Նաև նշվում է, որ նախնական գնահատականներով՝ հրամանագրի հրապարակման պահին տարածքում գտնվել է 50 000-ից 80 000 մարդ, այդ թվում՝ մոտ 30 000 մարդ, որոնք ապաստան էին գտել 57 տեղահանման վայրերում: Վերջին ժամերի ընթացքում առնվազն 1000 ընտանիք լքել է տարածքը։ Հայտարարության մեջ նշվում է, որ նոր տարածքը ներառում է մի քանի մարդասիրական պահեստ, չորս առողջապահական կլինիկա, չորս բժշկական կետ և կարևորագույն ջրային ենթակառուցվածքներ: Այս ենթակառուցվածքին հասցված ցանկացած վնասը կունենա կյանքի համար վտանգավոր հետևանքներ։ Գրասենյակի տվյալներով՝ նոր հրամանը տարածվում է ամբողջ Դեյր էլ-Բալահ նահանգի վրա՝ մինչև Միջերկրական ծով՝ այդ կերպ ավելի մասնատելով պաղեստինյան անկլավը։
Արդյունքում կսահամանափակվի ՄԱԿ-ի և նրա գործընկերների՝ Գազայում անվտանգ և արդյունավետ տեղաշարժվելու կարողությունը, ինչպես նաև «մարդասիրական օգնության հասանելիությունը, երբ դրա կարիքն ամենաշատն է։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը մարդասիրական դադար է հայտարարել Գազայում
Իսրայելը մարդասիրական դադար է հայտարարել Գազայում։Իսրայելական բանակը Գազայի հատվածում հայտարարել է տեղային մարտավարական...
Մոսկվան գիշերը հարձակման է ենթարկվել
Մոսկվայի վրա գիշերը խփված անօդաչու թռչող սարքերի թիվը հասել է 13-ի: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ...
Ֆրանսիական ընկերությունները Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրություն կսկսեն
Ֆրանսիական ընկերությունները Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրություն կսկսեն, այս մասին հայտենել է Ուկրաինայի նա...
Իրանը ժամանակավոր դադարեցրել է ուրանի հարստացման աշխատանքները․ Արաղչի
Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին Fox News-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը բաց է նաև Մ...