ԱՄՆ նախկին նախագահ՝ Բարաք Օբաման, դավադրության մեջ է մեղադրվում
ԱՄՆ իշխանությունները ապացույցներ ունեն, որոնք թույլ են տալիս նրանց մեղադրել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի անդամներին դավադրություն իրականացնելու և 2016 թվականի նախագահական ընտրություններին միջամտելու մեջ: Այս մասին Fox News- ի եթերում հայտարարել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը։
«Մենք ունենք ապացույցներ, որոնք թույլ են տալիս մեզ առաջ շարժվել, արդարադատություն փնտրել, մեղավորներին պատասխանատվության ենթարկել և նրանց մեղադրանք առաջադրել»,- ասել է նա:
Ըստ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի՝ կհրապարակվեն լրացուցիչ ապացույցներ, որոնք, ցույց են տալիս, որ Օբամայի թիմը փորձում է տարածել կեղծ տեղեկություններ ընտրություններին «ռուսական միջամտության» մասին՝ խնդիրներ ստեղծելու ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի համար, ով հաղթել է 2016 թվականին։
Հավելենք՝ այդ հայտարարությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Օբամային 2016 թվականի նախագահական ընտրություններում խարդախության մեջ: Գաբարդի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն՝ նախկին նախագահի վարչակազմը թաքցրել է հետախուզական տեղեկատվություն այն մասին, որ Ռուսաստանը այդ ժամանակ «մտադրություն կամ կարողություն» չուներ էլեկտրոնային ընտրական համակարգը կոտրելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը լայնածավալ հարձակման է նախապատրաստվում․ CNN
Մի քանի շաբաթից ռուսական զորքերը կանցնեն ուժեղացված հարձակման։ Այս մասին հայտնում է ամերիկյան CNN հեռուստաալիքը: Պ...
«ՀԷՑ»-ի ժամանակավոր կառավարիչ նշանակվեց Ռոմանոս Պետրոսյանը
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ց...
ԱՄՆ հետախուզության աղբյուրները՝ Իրանի նախագահի դեմ ծրագրված սպանության մասին
ԱՄՆ հետախուզության երկու աղբյուրներ CBS News-ին հաստատել են, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վիրավորվել է Իրանի վրա Ի...
Իրանը պատրաստ է նոր հարվածներ հասցնել Իսրայելին. Փեզեշքիան
Թեհրանը պատրաստ է պատասխանել Իսրայելին հարվածներով, եթե որոշեն վերսկսել հարձակումներն Իրանի տարածքի վրա: Այս մասին հայտա...