Ուրիշի համար փոս փորողն ինքը կընկնի դրա մեջ. Պեսկովը` ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցների մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԵՄ պատժամիջոցները հակառակ էֆեկտն ունեն և վնաս են հասցնում հենց դրանք կիրառող երկրներին:


«Յուրաքանչյուր նոր փաթեթ բացասական էֆեկտ  ունի հենց այն երկրների համար, որոնք միանում են դրան», - ասել է նա՝ պատասխանելով Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 18-րդ փաթեթի վերաբերյալ լրագրողների հարցին:



Պեսկովի խոսքով՝ երեք տարվա ընթացքում Ռուսաստանը հարմարվել է պատժամիջոցային պայմաններին, թեև դրանք անօրինական է համարում: «Մենք դեմ ենք սահմանափակումներին։ Բայց արդեն դրանց նկատմամբ որոշակի իմունիտետ ունենք և հարմարվել ենք պատժամիջոցային պայմաններին», - նշել է նա։


Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ պետք է վերլուծել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը՝ դրա հետևանքները նվազագույնի հասցնելու համար:


Հիշեցնենք` Եվրամիությունը երկար քննարկումներից հետո այսօր համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 18-րդ փաթեթը։ 

Քաղաքականություն