Ավինյանը՝ Վեհարանը Վեհափառից ազատելու գործընթացին մասնակցելու մասին
Կեղծավորության և արհեստականության մեջ ապրելը շատ սխալ բան է, որոշ դեպքերում պետք է որոշ ճշմարտություններ բարձրաձայնվեն և դրանց հետևից նաև գնալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հոգևորականների դեմ վերջին շրջանում ծավալվող իրադարձություններին։
«Այն, ինչի վրա ժամանակին կամ շատ երկար ժամանակ աչք է փակվում, որոշ հանգամանքներից ելնելով, վաղ թե ուշ շատ դեպքերում այդ կեղծավորությանն ու արհեստականությանը, այո՛, պետք է վերջ տալ»,- նշել է Ավինյանը։
Քաղաքապետին հարց է ուղղվել, քանի որ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ առաջնորդելու է Վեհարանը Վեհափառից ազատելու գործընթացը, արդյո՞ք նա միանալու է այդ խմբին։
«Կարծում եմ՝ ամեն մարդ իր տեղում իր գործը կատարելու է»,- պատասխանել է Տիգրան Ավինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը լայնածավալ հարձակման է նախապատրաստվում․ CNN
Մի քանի շաբաթից ռուսական զորքերը կանցնեն ուժեղացված հարձակման։ Այս մասին հայտնում է ամերիկյան CNN հեռուստաալիքը: Պ...
Գնացե՛ք, ջրե՛ք այգին, որովհետև հետո մենք ենք պատասխան տալու․ Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է քաղաքապետարանի ենթակայության տակ չգտնվող այգիների, մասնավորապես՝ Կոնսերվա...
«ՀԷՑ»-ի ժամանակավոր կառավարիչ նշանակվեց Ռոմանոս Պետրոսյանը
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ց...
ԱՄՆ հետախուզության աղբյուրները՝ Իրանի նախագահի դեմ ծրագրված սպանության մասին
ԱՄՆ հետախուզության երկու աղբյուրներ CBS News-ին հաստատել են, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վիրավորվել է Իրանի վրա Ի...