Ռուսական պատվիրակությունը ժամանկելու է Թուրքիա. Ուկրանիայի հետ բանակցություններ կլինեն

Ռուսական պատվիրակությունը պատրաստ է ժամանել Ստամբուլ՝ ուկրաինական կողմի հետ ուղիղ բանակցությունների երրորդ փուլի համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


Միևնույն ժամանակ, դիվանագետը նշել է, որ այս պահին իրեն ոչինչ հայտնի չէ Կիևի՝ Ռուսաստանի հետ խաղաղության բանակցությունների հաջորդ փուլի պատրաստակամության մասին։


Ինչպես հաղորդել է KP.RU կայքը, հուլիսի 17-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է պատրաստ լինել Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլն անցկացնելուն և դեռևս սպասում է Կիևի պաշտոնական առաջարկներին հանդիպման ամսաթվի վերաբերյալ։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ նախևառաջ երկու կողմերն էլ պետք է ավարտեն զոհված զինծառայողների մարմինների փոխանակման գործընթացը։


Այս առումով, հարկ է նշել, որ Ռուսաստանը մտադիր է ուկրաինական կողմին փոխանցել Ուկրաինայի զինված ուժերի զոհված մարտիկների ևս 3000 մարմին։ Բանակցային խմբի աղբյուրը պարզաբանել է, որ զոհված զինծառայողների մարմինների վերջին փոխանցումը, որը տեղի է ունեցել հուլիսի 17-ին, այս գործընթացի միայն սկիզբն է։

Քաղաքականություն