Ի՞նչ է Ուկրաինան, ո՞րտեղ է այն գտնվում․ որոշեք նախքան այն կդառնա ԵՄ անդամ․ Օրբան
Հունգարիայի վարչապետ Օրբանը կոչ է արել որոշել, թե ինչ է Ուկրաինան, նախքան այն կդառնա Եվրոպական միություն անդամ: Այս մասին քաղաքական գործիչը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Նախ, մեզ շտապ անհրաժեշտ է հրադադար և խաղաղություն։ Այնուհետև մենք պետք է որոշենք, թե ինչ է իրենից ներկայացնում Ուկրաինան՝ որոնք են նրա սահմանները, նրա բնակչությունը։ Այս պահին մենք նույնիսկ չգիտենք, թե ինչ է Ուկրաինան և որտեղ է այն գտնվում։ Խաղաղության հաստատումից հետո Եվրոպան պետք է երկարաժամկետ համաձայնագրեր կնքի Ռուսաստանի հետ, ինչպես նաև ռազմավարական գործընկերության հիմքեր դնի Ուկրաինայի հետ։ Դա թույլ կտա պաշտպանել ինքնիշխանությունը և ապահովել Եվրոպայի ապագան»,- նշել է Օրբանը ։
Հունգարիայի վարչապետը բազմիցս դեմ է արտահայտվել Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությանը։ Նրա կարծիքով՝ միավորմանը Ուկրաինայի ընդունելը կնշանակեր ռազմական գործողությունների ներմուծում։ Նա ընդգծել է, որ Կիևը կարող է «ընտրել պատերազմը», բայց չի կարող ուրիշներից պահանջել միանալ դրան:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը լայնածավալ հարձակման է նախապատրաստվում․ CNN
Մի քանի շաբաթից ռուսական զորքերը կանցնեն ուժեղացված հարձակման։ Այս մասին հայտնում է ամերիկյան CNN հեռուստաալիքը: Պ...
Ռուսաստանում հայկական կոնյակի մոտ 90%-ը անվտանգ չեն համարում
Ռուսական շուկայում խախտումներով հայկական կոնյակների մասնաբաժինը հասել է 85 տոկոսի: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում...
ԱՄՆ հետախուզության աղբյուրները՝ Իրանի նախագահի դեմ ծրագրված սպանության մասին
ԱՄՆ հետախուզության երկու աղբյուրներ CBS News-ին հաստատել են, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վիրավորվել է Իրանի վրա Ի...
Արևմուտքն Իրանին ժամանակ է տվել․ լուրջ հետևանքներ կլինեն միջուկային համաձայնագիր չկնքելու դեպքում
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույցի ընթա...