Ռյուտեն սեփական «չիրականացվածության» պատճառով է նման հայտարարություն արել․ Զախարովա
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն իրեն թույլ է տալիս վիրավորել ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկուն՝ սեփական «չիրականացվածության» պատճառով։ Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Ամեն ինչ շատ պարզ է, երբ Ռյուտեն պատմաբանի մասնագիտության մասին նման «նսեմացնող» հայտարարություն արեց, բոլորը զարմացան, թե ինչու է նա իրեն թույլ տվել նման հայտարարություններ անել, չնայած ինքն էր երազում դաշնակահար դառնալ, բայց արդյունքում ստացել է պատմության մագիստրոսի կոչում:
Պատահական չէ, որ Ռյուտեն դիվանագետների ուշադրությունն է հրավիրել 13-րդ դարի կեսերիիրադարձությունների վրա, քանի որ «ասպետ շների» բաց թողնված հնարավորությունների «ուրվականային ցավերը» երբեք չեն անցնի: Իսկ, եթե ավելի պարզ, ռուսական զորքերը կանգնեցրել են շվեդների առաջխաղացումը դեպի Լադոգա և Նովգորոդ՝ հաղթելով նրանց ազատագրվեց Ռուսաստանի հյուսիս-արևմուտքը»,- ասել է դիվանագետը։
Այդ կապակցությամբ Զախարովան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին խորհուրդ է տվել ուսումնասիրել այդ թեման Մեդինսկու դասախոսությամբ՝ այն անվանելով հրաշալի։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանում հայկական կոնյակի մոտ 90%-ը անվտանգ չեն համարում
Ռուսական շուկայում խախտումներով հայկական կոնյակների մասնաբաժինը հասել է 85 տոկոսի: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում...
Ռուսաստանը լայնածավալ հարձակման է նախապատրաստվում․ CNN
Մի քանի շաբաթից ռուսական զորքերը կանցնեն ուժեղացված հարձակման։ Այս մասին հայտնում է ամերիկյան CNN հեռուստաալիքը: Պ...
Զատուլինը՝ «Զանգեզուրի միջանցքը» կառավարելու ԱՄՆ մտադրության մասին
Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունների սրացումը կարող է պատահական չլինել, այն կարող է լինել Թուրքիայում...
Արևմուտքն Իրանին ժամանակ է տվել․ լուրջ հետևանքներ կլինեն միջուկային համաձայնագիր չկնքելու դեպքում
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույցի ընթա...