Ռուսաստանն անգամ չի էլ նկատել Թրամփի ներկայացրած «թատերական վերջնագիրը»
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունը՝ Ռուսաստանից ներմուծվող ապրանքների վրա 100% մաքսատուրք սահմանելու հնարավորության մասին, անվանել է «թատերական վերջնագիր»։ Այս մասին փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Թրամփը Կրեմլին թատերական վերջնագիր է ներկայացրել։ Աշխարհը ցնցվեց՝ սպասելով հետևանքներին։ Ռազմատենչ Եվրամիությունը հիասթափված է։ Ռուսաստանը նման հայտարարություններն անգամ չի էլ նկատում», - գրել է Մեդվեդևը X-ի իր էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն 100% մաքսատուրք կսահմանի ռուսական ապրանքների վրա և երկրորդային պատժամիջոցներ կկիրառի ռուսական նավթ գնող երկրների նկատմամբ, եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 50 օրվա ընթացքում հրադադարի համաձայնագիր չկնքվի։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանում հայկական կոնյակի մոտ 90%-ը անվտանգ չեն համարում
Ռուսական շուկայում խախտումներով հայկական կոնյակների մասնաբաժինը հասել է 85 տոկոսի: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում...
Զատուլինը՝ «Զանգեզուրի միջանցքը» կառավարելու ԱՄՆ մտադրության մասին
Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունների սրացումը կարող է պատահական չլինել, այն կարող է լինել Թուրքիայում...
Պուտինը հայտարարել է Ուկրաինայում լայնածավալ հարձակում սկսելու մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հստակորեն հասկացրել է, որ պատերազմը դադարեցնելու ծրագրեր...
Երևանի որոշ փողոցներում կարգելվի մեքենաների կանգառը
Հուլիսի 16-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:Մասնավորապես...