Գնահատականները կտանք. Վանեցյանը՝ Կարապետյանի՝ նոր քաղաքական ուժի մասին
Ես բազմիցս ասել եմ՝ չբացառելով փողոցային պայքարն ու հնարավորությունը՝ Նիկոլ Փաշինյանին օր առաջ հեռացնելու, մենք պետք է պատրաստվենք նաև ընտրությունների, որովհետև ընտրություններն, այսպես թե այնպես, մի օր լինելու են ու իշխանությունն իր վարչական լծակներով պատրաստ է լինելու ընտրություններին, իսկ ընդդիմությունը, ցավոք սրտի, պատրաստ չի լինելու, եթե հիմիկվանից չպատրաստվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Ըստ Վանեցյանի՝ ցանկացած ընդդիմադիր ուժ, որը կկարողանա առաջնորդել ու իրագործել օր առաջ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, ողջունելի է, ինքը կանգնելու է այդ ուժի կողքին։
«Հայրենիք» կուսակցության նախագահն այս պահին զերծ կմնա որևէ շարժում նախաձեռնելուց։
Ինչ վերաբերում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվելիք նոր քաղաքական ուժին՝ Արթուր Վանեցյանն ասել է, որ դեռ չի կարող գնահատական ալ, թե ինչպիսի քաղաքական գործիչ է Կարապետյանը։
«Շատ ցավում եմ, որ հիմա կալանավորված է, դա մեր բոլորի ամոթն է, որ մեծանուն հայ գործարարն ու բարերարն այսօր ճաղերի հետևում է շինծու քրեական գործի շրջանակներում, ինչ վերաբերվում է քաղաքական ուժ ձևավորելուն՝ լսել ենք հայտարարությունը, ընդունել ենք ի գիտություն, քաղաքական ուժը կձևավորվի, կտեսնենք՝ ովքեր են ներառված, մեր գնահատականները կտանք։ Որպես բարերար ու գործարար՝ Սամվել Կարապետյանին գնահատում եմ շատ բարձր, որպես քաղաքական դերակատար՝ դեռևս չեմ կարող որևէ գնահատական տալ»,- նշել է Վանեցյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
Միքայել Սրբազանը և Գարեգին Բ-ն մեկնաբանել են վերջին իրադարձությունները
Միքայել Սրբազանը Վեհափառի ուղեկցությամբ դուրս եկավ Վեհյարանից: Նա նշել է, որ ինչ-որ կատարվում է, բացարձակ ապօրինություն...
Իրավապահները այցելել են Մայր Աթոռ․ փաստաբան
Իրավապահները այցելել են Մայր Աթոռ, այս մասին Aysor.am-ին հաղորդել է փաստաբան Միհրան Պողոսյանը, ով այս պահին այնտեղ է։Փաս...
Դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան․ փաստաբան
Առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան: Այս մասին հայտնել է փաստաբան Միհրան Պողոսյան...
Ռուս նախարարը, որին Պուտինն ազատել է պաշտոնից, ինքնասպան է եղել․ աղբյուր
Ռուսաստանի տրանսպորտի նախկին նախարար Ռոման Ստարովոյտը Օդինցովոյում ինքնասպան է եղել: Այս մասին գրում է 112-ը ՝ վկայակոչե...