Ուկրաինայում կռված ամերիկացիներին պետք է զրկել ԱՄՆ քաղաքացիությունից
Ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը հայտարարել է, որ անհրաժեշտ է զրկել Ուկրաինայում կռված մարդկանց ԱՄՆ քաղաքացիությունից, գրում է «ՏԱՍՍ»-ը։
Ֆլորիդայում կայացած պահպանողական հանրային ծառայության Turning Point USA կազմակերպության համաժողովում նրան հարցրել են, թե արդյոք Միացյալ Նահանգները պետք է թույլ տա իր քաղաքացիներին ունենալ կրկնակի քաղաքացիություն, և արդյոք անձը կարող է միաժամանակ հավատարմության երդում տալ երկու երկրների:
«Յուրաքանչյուր ոք, ով ծառայում է այլ երկրի զինված ուժերում, պետք է անմիջապես զրկվի [ԱՄՆ] քաղաքացիությունից։ Շատ ամերիկացիներ, ովքեր ծառայել են Իսրայելի պաշտպանության ուժերում, պետք է զրկվեն քաղաքացիությունից։ Շատ ամերիկացիներ, ովքեր ծառայել են Ուկրաինայում, պետք է զրկվեն քաղաքացիությունից։ Դուք չեք կարող կռվել մեկ այլ երկրի համար և միևնույն ժամանակ մնալ ամերիկացի», - պատասխանել է Կարլսոնը։
Նրա խոսքով՝ երկքաղաքացիություն ունեցող մարդկանց չպետք է թույլատրվի իշխանություն զբաղեցնել Միացյալ Նահանգներում։
Նմանատիպ հոդվածներ
Խելագարություն․ Մակրոնի անսպասելի որոշումը Ռուսաստանի վերաբերյալ զայրացրել է ֆրանսիացիներին
Ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն X սոցիալական ցանցում քննադատել է «Կամավորների կոալիցիա...
Ռուսաստանն ու Ադրբեջանը խզում են տնտեսական կապերը
«Ռոսսելխոզնադզորը» արգելում է ադրբեջանական ALLBUY և MILK PRODUCTS ՍՊԸ-ների բոլոր տեսակի կաթնամթերքի ներմուծումը Ռու...
Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին դադարեցնել արատավոր պրակտիկան
Ռուսաստանի քաղաքացիների Հայաստան մուտք գործելու արգելքը հակասում է Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների դաշնակցային...
Անելո՛ւ ենք՝ մեր ձևով․ Սամվել Կարապետյան
Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․«Սիրելի՛ հայրենակիցներ,մեր առաջին իսկ...