Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացները մեր ուշադրության տակ են․ ՄԱԿ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած հանդիպումը կարելի է դիտարկել որպես երկու երկրների միջև ձեռք բերված խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության ամրապնդման ուղղությամբ քայլ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Մենք ողջունում ենք այս երկխոսությունը երկու երկրների միջև, որոնք երկար ժամանակ լարվածություն են ապրում։ Մենք հիշում ենք մարտ ամսին ձեռք բերված խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը և դա համարում ենք շատ դրական զարգացում։
Այս հանդիպումը կարելի է դիտարկել որպես խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության ամրապնդման ուղղությամբ քայլ։ Գլխավոր քարտուղարը շատ ուշադիր հետևում է այս գործընթացներին»,- ընդգծել է Դյուժարիկը։
Նմանատիպ հոդվածներ
Խելագարություն․ Մակրոնի անսպասելի որոշումը Ռուսաստանի վերաբերյալ զայրացրել է ֆրանսիացիներին
Ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն X սոցիալական ցանցում քննադատել է «Կամավորների կոալիցիա...
Ռուսաստանն ու Ադրբեջանը խզում են տնտեսական կապերը
«Ռոսսելխոզնադզորը» արգելում է ադրբեջանական ALLBUY և MILK PRODUCTS ՍՊԸ-ների բոլոր տեսակի կաթնամթերքի ներմուծումը Ռու...
Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին դադարեցնել արատավոր պրակտիկան
Ռուսաստանի քաղաքացիների Հայաստան մուտք գործելու արգելքը հակասում է Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների դաշնակցային...
Անելո՛ւ ենք՝ մեր ձևով․ Սամվել Կարապետյան
Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․«Սիրելի՛ հայրենակիցներ,մեր առաջին իսկ...