ԱՄՆ-ն պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ
Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայտարարել են Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այս մասին հաղորդում է APA-ն՝ հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքին։
Ըստ տեղեկությունների՝ պատժամիջոցները թիրախավորել են Հոնկոնգում, Թուրքիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում տեղակայված և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապ ունեցող կազմակերպություններին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ «Ցանկացած երկիր, որը կաջակցի BRICS-ի հակաամերիկյան քաղաքականությանը, կենթարկվի լրացուցիչ 10% մաքսատուրքերի»։
Հավելենք՝ նոր պատժամիջոցները, ինչպես նշվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում, կգործեն օգոստոսի 1-ից։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանն ու Ադրբեջանը խզում են տնտեսական կապերը
«Ռոսսելխոզնադզորը» արգելում է ադրբեջանական ALLBUY և MILK PRODUCTS ՍՊԸ-ների բոլոր տեսակի կաթնամթերքի ներմուծումը Ռու...
Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին դադարեցնել արատավոր պրակտիկան
Ռուսաստանի քաղաքացիների Հայաստան մուտք գործելու արգելքը հակասում է Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների դաշնակցային...
Խելագարություն․ Մակրոնի անսպասելի որոշումը Ռուսաստանի վերաբերյալ զայրացրել է ֆրանսիացիներին
Ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն X սոցիալական ցանցում քննադատել է «Կամավորների կոալիցիա...
Փոփոխություններ՝ տրանսպորտի վճարման համակարգում
Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բ...